Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով Երևանում ցուցադրվել են իրանական ֆիլմեր
Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» միջոցառման առաջին օրը մայրաքաղաք Երևանում ցուցադրվել է Իրանցի ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» ֆիլմը:
Միջոցառման հաջորդ օրերին ցուցադրվել են «Վիլլայի բնակիչները» և «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը, որոնց թեման ութամյա սրբազան պաշտպանության ընթացքում (Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ընթացքում) Իրանի քաջարի մարտիկների կերտած սխրանքն ու նվիրվածությունն է:
Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» ֆիլմը նույնպես զերծ չէր պատերազմական նրբերանգներից։ Ռեժիսորն, առհասարակ, հայտնի է պատերազմի մասին իր վավերագրական ու խաղարկային ֆիլմերով։
«Թիկնապահը» ֆիլմում իրանցի մարտիկների զոհաբերությունն ու նվիրվածությունը ցուցադրվել է շատ գեղեցիկ ու տպավորիչ կերպով և մեծ բավականություն պատճառել հայ հանդիսատեսին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է հետագայում ավելի մեծ ջանքեր գործադրել իրանական ֆիլմեր ներկայացնելու համար: