Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով Երևանում ցուցադրվել են իրանական ֆիլմեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i151700-Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_առիթով_Երևանում_ցուցադրվել_են_իրանական_ֆիլմեր
Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» միջոցառման առաջին օրը մայրաքաղաք Երևանում ցուցադրվել  է Իրանցի ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիայի  «Թիկնապահը» ​​ֆիլմը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 26, 2021 13:26 Asia/Tehran
  • Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով Երևանում ցուցադրվել են իրանական ֆիլմեր

Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» միջոցառման առաջին օրը մայրաքաղաք Երևանում ցուցադրվել  է Իրանցի ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիայի  «Թիկնապահը» ​​ֆիլմը:

Միջոցառման հաջորդ օրերին ցուցադրվել են «Վիլլայի բնակիչները» և «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը, որոնց թեման ութամյա սրբազան պաշտպանության ընթացքում (Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ընթացքում) Իրանի քաջարի մարտիկների կերտած սխրանքն ու նվիրվածությունն է:

Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» ֆիլմը նույնպես զերծ չէր պատերազմական նրբերանգներից։ Ռեժիսորն, առհասարակ, հայտնի է պատերազմի մասին իր վավերագրական ու խաղարկային ֆիլմերով։

«Թիկնապահը» ֆիլմում իրանցի մարտիկների զոհաբերությունն ու նվիրվածությունը ցուցադրվել է շատ գեղեցիկ ու տպավորիչ կերպով և մեծ բավականություն պատճառել  հայ հանդիսատեսին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է հետագայում ավելի մեծ ջանքեր գործադրել իրանական ֆիլմեր ներկայացնելու համար: