Կապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին
https://parstoday.ir/hy/news/armenia-i151716-Կապան_Գորիս_այլընտրանքային_ճանապարհը_պատրաստ_կլինի_նոյեմբերի_վերջին
5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2021 14:13 Asia/Tehran
  • Կապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին

5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։

 Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ, տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկայնը Facebook-ում։

«Այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի», - գրել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Մի քանի դեպք է գրանցվել, երբ ադրբեջանցիները վախեցրել ու խանգարել են հայկական մեքենաների երթը, օգնության են հասել ռուս խաղաղապահները։

Ադրբեջանցիները նաև ձերբակալել են իրանցի 2 վարորդի՝ Արցախ բեռներ տեղափոխելու պատրվակով։

armeniasputnik.am