"Ոտքի ենք կանգնելու"․ մեկնարկել է ջահերով երթը դեպի Եռաբլուր
https://parstoday.ir/hy/news/armenia-i151742-Ոտքի_ենք_կանգնելու_մեկնարկել_է_ջահերով_երթը_դեպի_Եռաբլուր
Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2021 15:56 Asia/Tehran

Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ջահերով երթը դեպի Եռաբլուր: «Հիշատակի երթն» Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ է: Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր չի ցանկանում խոսել քաղաքականությունից՝ շեշտելով, սակայն, որ ներկայիս իշխանությունը տապալել է իր առջև դրած խնդիրները և չի կարողանում հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամային վիճակը։

Վաղը կլրանա Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը:

Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած  44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:

armeniasputnik.am