ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումները. հայաստանյան պատվիրակությունը հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i151772-ԵՄ_ն_պատրաստ_է_խթանել_շփումները._հայաստանյան_պատվիրակությունը_հայտարարություն_է_տարածել
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը վստահեցրել է, որ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 08:50 Asia/Tehran
  • ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումները. հայաստանյան պատվիրակությունը հայտարարություն է տարածել

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը վստահեցրել է, որ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ԵՄ պատվիրակությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Facebook–ում։

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին»,– նշված է հայտարարության մեջ։

Պատվիրակությունը վստահեցրել է, որ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»,– նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio