Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող
https://parstoday.ir/hy/news/armenia-i151786-Հայաստանում_խորհրդարանական_ընտրությունները_համապատասխանում_էին_Եվրոպայի_խորհրդի_չափանիշներին._ԵԽԽՎ_զեկուցող
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում նշել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 13:09 Asia/Tehran
  • Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում նշել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։

 

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակի խոսքով՝ Հայաստանի ընտրություններին քաղաքական մթնոլորտը պայմանավորված էր երկու գործոնով՝ 2018 թվականի  հանրային ընդվզման իներցիայով և  Արցախյան երկրորդ պատերազմով:Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ Կատրուգալոսն առանձնացրել է այդ շրջանում ստեղծված քաղաքական մթնոլորտը, բևեռացվածությունը և գրգռիչ ելույթները:«Ընտրությունների ինստիտուցիոնալ շրջանակն ընդհանուր առմամբ համակողմանի էր և համապատասխանում էր Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին»,- ընդգծել է ԵԽԽՎ զեկուցողը՝ ընտրական շեմը գնահատելով համեմատաբար բարձր:Կատրուգալոսի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բավական ակտիվ է, հիմնարար ազատությունները հարգվում են: Ընտրությունները լուսաբանել է 50 լրատվական, այդ թվում՝ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերությունները և ռադիոկայանները: Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են պրոֆեսիոնալ և արդյունավետ ձևով

:«Կարող ենք ասել, որ 2018 թ. հեղափոխության արդյունքում տեղի ունեցած էական փոփոխությունները վերահաստատվեցին 2021 թվականին: Հայաստանում անընդմեջ երկրորդ ժողովրդավարական ընտրություններն են անցկացվել, ինչը մեծ լավատեսություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության ապագայի հետ կապված»,- ամփոփել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։

civic.am/politics/