Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի գրասենյակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i151808-Մենք_կշարունակենք_աջակցություն_ցուցաբերել_ԼՂ_ից_տեղահանված_անձանց._ՄԱԿ_ի_գրասենյակ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 15:57 Asia/Tehran
  • Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի գրասենյակ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:

Նշվում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:

«ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,-ասված է հաղորդագրությունում: