Վեց ամսում Հայաստան է այցելել մոտ կես միլիոն զբոսաշրջիկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i151912-Վեց_ամսում_Հայաստան_է_այցելել_մոտ_կես_միլիոն_զբոսաշրջիկ
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայաստանում ամռան ամիսներին գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 09:57 Asia/Tehran
  • Վեց ամսում Հայաստան է այցելել մոտ կես միլիոն զբոսաշրջիկ

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայաստանում ամռան ամիսներին գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացնելով 2021թ․ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների զբոսաշրջային այցելությունների տվյալները՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշում է, որ ամռանը Հայաստան է այցելել 313 հազար 396 զբոսաշրջիկ: Իսկ հունվար - օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 488 հազար 558: 

Մեր երկիր եկած զբոսաշրջիկների թվում գերակշռում են Ռուսաստանից ժամանած այցելուները, այնուհետև Իրանից, Վրաստանից եկածները: Այցելություններ եղել են Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Զբոսաշրջային այցերն ամռանն ամենաակտիվը եղել են օգոստոսին, հունիսին գրանցվել է 64 հազար 101 այցելու, հուլիսին՝ 106 հազար 127, օգոստոսին 143 հազար 168: 

armenpress.am