Փաշինյանը չի կարող հաշվի չնստել ռուսական ներկայության հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i151962-Փաշինյանը_չի_կարող_հաշվի_չնստել_ռուսական_ներկայության_հետ
Փաշինյանն ինչ-որ բաներ է խոստացել, և այդ խոստումը պետք է ավարտին բերի։ Խոստացածի մի մասն է տվել, ինչ-որ մի հատված չի տվել, լրագրողների հետ հանդիպմանն այսօր կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ «Հիմա գերխնդիրը Սյունիքի չարաբաստիկ միջանցքն է։ Եթե այդ միջանցքն աշխատի, Գեղարքունիքը մի քանի տարի հետո, առանց որևէ կռվի, հեշտությամբ կդառնա թուրքական կամ ադրբեջանական․ թե երկուսից որը, արդեն էական չէ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 13:24 Asia/Tehran
  • Փաշինյանը չի կարող հաշվի չնստել ռուսական ներկայության հետ

Փաշինյանն ինչ-որ բաներ է խոստացել, և այդ խոստումը պետք է ավարտին բերի։ Խոստացածի մի մասն է տվել, ինչ-որ մի հատված չի տվել, լրագրողների հետ հանդիպմանն այսօր կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ «Հիմա գերխնդիրը Սյունիքի չարաբաստիկ միջանցքն է։ Եթե այդ միջանցքն աշխատի, Գեղարքունիքը մի քանի տարի հետո, առանց որևէ կռվի, հեշտությամբ կդառնա թուրքական կամ ադրբեջանական․ թե երկուսից որը, արդեն էական չէ։

Սյունiքի միջանցնքն, ըստ ռազմական փորձագետի, մինչև այժմ չի բացվել միայն պատերազմից հետո ռուսական ներկայության շնորհիվ, քանի որ այդ միջանցքի բացումը հակասում է ՌԴ շահերին, բացի այդ, խնդիր է նաև իրանական կողմի համար։

Նրա խոսքով՝ Արաքսի հովտում թուրք-ադրբեջանական կողմից որպես փախստական ներկայացվող, սակայն ահաբեկչական տարրեր հանդիսացողների վերաբնակեցման ծրագրին զուգահեռ Սյունիքի միջանցքի բացումը ի վերջո կհանգեցնի նրան, որ ամբողջ Արաքսի հովիտը՝ Սյունիքով, կանցնի թուրքական վերահսկողության տակ,

իսկ բնակեցված ահաբեկչական ռեսուրսի միջոցով հարվածներ կարող են հասցվել նաև Իրանին ու Ռուսաստանին։

«Այսինքն, սա Իրանի ու Ռուսաստանի համար գոյաբանական հարց է, դրա համար էլ ռուսական կողմն իր ներկայությամբ թույլ չի տալիս այդ միջանցքի բացումը, իսկ հայկական կողմը, չի կարող հաշվի չնստել ռուսական ներկայության հետ։ Հենց այդ պատճառով էլ իր այդ խոստումը կյանքի կոչել չի կարողանում, թեպետ համառորեն փորձում է», - նշեց փորձագետը։