Պապիկյանն Իրանի դեսպանի հետ խոսել է շրջանցիկ ճանապարհներից
https://parstoday.ir/hy/news/armenia-i151994-Պապիկյանն_Իրանի_դեսպանի_հետ_խոսել_է_շրջանցիկ_ճանապարհներից
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 05:42 Asia/Tehran
  • Պապիկյանն Իրանի դեսպանի հետ խոսել է շրջանցիկ ճանապարհներից

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը:

Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը կառավարության առաջնահերթություններից է:

Նա տեղեկացրել է, որ Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչեւ նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը:

Մեկնարկել է նաեւ Տաթեւ-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթեւի ոլորանները եւ անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթեւեկության համար: Նա նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ:

Սուրեն Պապիկյանը «գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ»՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետեւողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել: