Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի ԱԳ նախարարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152016-Աշխատանքային_այցով_Հայաստան_կժամանի_Չեխիայի_ԱԳ_նախարարը
Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 12:51 Asia/Tehran
  • Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի ԱԳ նախարարը

Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։

Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

armlur.am