ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Սեպտեմբեր 30, 2021 14:33 Asia/Tehran
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին լրագրողներին ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում»,- նշեց նա։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Դավիթ Տոնոյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Քրեական գործը հարուցված է ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ։
Պիտակ