Ռուսաստանը չի աջակցում Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի. ՄԱԿ-ում ՌԴ դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i152214-Ռուսաստանը_չի_աջակցում_Հայաստանին_ընդդեմ_Ադրբեջանի._ՄԱԿ_ում_ՌԴ_դեսպան
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 15:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը չի աջակցում Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի. ՄԱԿ-ում ՌԴ դեսպան

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:

 

«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը», - Նեբենզյայի խոսքերը մեջբերում է  ՏԱՍՍ-ը: Դիվանագետը նաեւ ասել է, որ «Մոսկվան դեռեւս երկխոսության պատրաստակամություն չի տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից» եւ հույս է հայտնել, որ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը «կփոխի այդ իրավիճակը»:

civic.am/politics/