Երևան. Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող
https://parstoday.ir/hy/news/armenia-i152276-Երևան._Հայաստանի_տարածքում_սուվերեն_միջանցք_գոյություն_ունենալ_չի_կարող
«Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան: Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է ՀՀ ազգային ԱԽ քարտուղրար՝ Արմեն Գրիգորյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 14:07 Asia/Tehran
  • Երևան. Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող

«Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան: Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է ՀՀ ազգային ԱԽ քարտուղրար՝ Արմեն Գրիգորյանը։

Նա  հավելել է, որ փոխվարչապետերի մակարդակով միջանցքի հարց չի քննարկվում․ քննարկվում է Հարավային Կովկասում բոլոր ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։

«Մենք ավելի հակված ենք, որ այս պահին գոյություն ունեցող ենթակառուցվածքները, այսինքն՝ Երևան-Թիֆլիս-Բաքու-Ռուսաստան երկաթգիծը կարողանանք օգտագործել, ինչպես նաև Երևան-Նախիջևան-Ջուլֆան, որտեղ ենթակառուցվածքներում ներդնելու անհրաժեշտություն գրեթե չկա»,-ասել է Գրիգորյանը:

Հաղորդման համաձայն, Ադրբեջանը բազում անգամներ Երևանի հետ խոսել է Սյունիքի երթուղու մասին, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն ռուս և հայ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ նոր կամ անկախ միջանցքի մասին չեն բանակցել կողմերի հետ: