Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Երեւանում Իրանի դեսպանիմ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծելով երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու հնարավորինս բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Իրանի օրակարգային մի շարք այլ հարցեր:
Երեւանում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Թեհրանը փորձում է ամենաբարձր մակարդակով ամրապնդել իր հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ:
Հարկէ նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հոկտեմբերի 4-ին Թեհրանում իր հայ գործընկերոջ ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և աճող »: