Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i152398-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_891_նոր_դեպք._մահացել_է_24_քաղաքացի
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի Հայաստանում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266208 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 07:43 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի Հայաստանում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266208 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1761967 վերջին մեկ օրում` 6904 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14193 պացիենտ. Մեկ օրում նվազել է 333-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 245376 անձ` վերջին մեկ օրում 534 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5419 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է: