Հայ դիվանագետը հաստատում է տարածաշրջանային լարվածության նվազեցման գործում Իրանի դրական դերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152432-Հայ_դիվանագետը_հաստատում_է_տարածաշրջանային_լարվածության_նվազեցման_գործում_Իրանի_դրական_դերը
Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է Կովկասյան տարածաշրջանի կայունացման գործում Իրանի դերի կարեւորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 14:32 Asia/Tehran
  • Հայ դիվանագետը հաստատում է տարածաշրջանային լարվածության նվազեցման գործում Իրանի դրական դերը

Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է Կովկասյան տարածաշրջանի կայունացման գործում Իրանի դերի կարեւորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, կարևորելով կովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասախել է, որ Իրանի դերն ու կարողությունները տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության ստեղծման գործում հստակ է, և Թեհրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ հաստատում է այս հայտարարությունը:

Անդրադառնալով Կովկասի ներկա և ապագա իրավիճակին՝ Միրզոյանն ասել է, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն պետք է ունենա համապարփակ շրջանակ և հաստատի բոլոր մասնակիցների միջև փոխադարձ հարաբերությունների դրական մոտեցումը, հակառակ դեպքում երկկողմ խնդիրները կդառնան բազմակողմ խնդիրների:

Հայ դիվանագետը ափսոսանք հայտնեց տարածաշրջանում հակահայկական և ռազմատենչ հայտարարությունների խրախուսման գործում որոշ երրորդ երկրների պահվածքի համար և նախազգուշացրեց տարածաշրջանում նման վարքագծի հետևանքների մասին: