Երևանի թույլտվությամբ Հայաստանի օդային տարածքից ադրբեջանական ինքնաթիռների թռիչք են կատարում դեպի Նախիջևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i152500-Երևանի_թույլտվությամբ_Հայաստանի_օդային_տարածքից_ադրբեջանական_ինքնաթիռների_թռիչք_են_կատարում_դեպի_Նախիջևան
Չնայած Բաքվի դեմ ուղղված Երեւանի խիստ քննադատությանը, Հայաստանի կառավարությունը թույլ է տվել ադրբեջանական ինքնաթիռներին օգտագործելով Հայաստանի Հանրապետության օդային տարածքը թռչել դեպի Նախիջևան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 13:09 Asia/Tehran
  • Երևանի թույլտվությամբ Հայաստանի օդային տարածքից ադրբեջանական ինքնաթիռների թռիչք են կատարում դեպի Նախիջևան

Չնայած Բաքվի դեմ ուղղված Երեւանի խիստ քննադատությանը, Հայաստանի կառավարությունը թույլ է տվել ադրբեջանական ինքնաթիռներին օգտագործելով Հայաստանի Հանրապետության օդային տարածքը թռչել դեպի Նախիջևան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի պետական ​​ավիաընկերությունը (Ազալ) հայտարարել է.«Այսուհետ Նախիջևան թռչելու համար Բաքուն կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում ՝ Հայաստանն ու Իրանը»:

Ըստ զեկույցի ՝ Բաքու-Նախիջևան ինքնաթիռների ուղու վերափոխումը կնվազեցնի թռիչքի ժամանակը և վառելիքի սպառումը:

Ադրբեջանի պետական ​​ավիաընկերության հայտարարության մեջ նշվում է.«Այս առումով ձեռնարկված քայլերը ցույց են տալիս Ադրբեջանի Հանրապետության վճռական պատրաստակամությունը՝ հանելու տարածաշրջանում տրանսպորտի շրջափակումը և բավարարելու բոլոր հարևան երկրների շահերը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով երկար տարիներ դադարեցվել էին ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան, և այդ թռիչքներն իրականացվում էին Իրանի տարածքով: