«Լոռեցի Սաքոն» Իրան է «մեկնում»
https://parstoday.ir/hy/news/armenia-i163316-Լոռեցի_Սաքոն_Իրան_է_մեկնում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 10:19 Asia/Tehran
  • «Լոռեցի Սաքոն» Իրան է «մեկնում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:

«Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:

Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, Համազգային թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ:

ԿԳՄՍՆ–ն նշում է, որ Համազգային թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

armeniasputnik.am