Պուտինը Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i165840-Պուտինը_Վահագն_Խաչատուրյանին_շնորհավորել_է_ՀՀ_նախագահ_ընտրվելու_կապակցությամբ._Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` Կրեմլին հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 14:12 Asia/Tehran
  •  Պուտինը Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանին շնորհավորել է Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` Կրեմլին հղումով:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր ընտրել է Հայաստանի հանրապետության 5-րդ նախագահին: Իշխանության թեկնածու Վահագն Խաչատրյանը ընտրվել է ՀՀ նախագահ:

Վահագն Խաչատուրյանը երեկ չէր ընտրվել ՀՀ նախագահ, որովհետև խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բավարար քանակը՝ 81 ձայն:Վահագն Խաչատուրյանն ստացել է 69 կողմ, 0 դեմ ձայներ:

Ըստ Սահմանադրության՝ երկրորդ փուլով նախագահ ընտրելու դեպքում անհրաժեշտ է պատգամավորների կողմ ձայների 3/5-ը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Այսպիսով, ՀԱԿ կուսակցության վարչության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՀՀ 5-րդ նախագահն է:

tert.am