Ռուսական կործանիչները ՀՀ–ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i166550-Ռուսական_կործանիչները_ՀՀ_ում_մշակել_են_պայմանական_հակառակորդի_կալանումը
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչների օդաչուները ցերեկային և գիշերային ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2022 14:43 Asia/Tehran
  • Ռուսական կործանիչները ՀՀ–ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչների օդաչուները ցերեկային և գիշերային ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Օդաչուները մշակել են թռիչք-վայրէջքը, զույգերի և օղակների փոխգործակցությունը, արագընթաց թիրախների որոնումն ու կալանումը։ Անձնակազմերը նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հարկադիր վայրէջքի են բերել պայմանական հակառակորդի սահմանախախտ ինքնաթիռը։

Նշվում է, որ մարտական պատրաստության միջոցառման ավարտին զինծառայողները մշակել են ինքնաթիռի վթարային վայրէջքը շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաև սահմանափակ տարածքում վայրէջքը՝ թռչիքուղու մասնակի քանդվածության դեպքում։

Թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և ավիաբազայի փորձառու թռիչքային անձնակազմի մարզվածությունը պահպանելու համար։

armeniasputnik.am