Հայ և ռուս գործարարները քննարկել են ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i168078-Հայ_և_ռուս_գործարարները_քննարկել_են_ապրանքաշրջանառության_աճը_խթանող_համատեղ_ծրագրեր
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, Երվանդ Թարվերդյանի գլխավորությամբ բիզնես-պատվիրակությունը մեկնել է Սարատովի մարզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 16:10 Asia/Tehran
  • Հայ և ռուս գործարարները քննարկել են ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, Երվանդ Թարվերդյանի գլխավորությամբ բիզնես-պատվիրակությունը մեկնել է Սարատովի մարզ։

Հայկական պատվիրակությանը ընդունել է  Սարատովի մարզի փոխմարզպետ, մարզային կառավարության նախագահ Ռոման Բուսարգին։

Մարզային իշխանությունների և տեղի գործարարների հետ   քննարկվել են հետագա համագործակցության և ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր։

«Մենք  շահագրգռված ենք  բազմաթիվ ոլորտներում համագործակցության ամրապնդմամբ և փոխադարձ առևտրի ծավալով»,-ասել է Երվանդ Թարվերդյանը:

«Մենք մեր կողմից երաշխավորում ենք կայուն և բարենպաստ պայմաններ»,- վստահեցրել է Սարատովի մարզի փոխմարզպետ Ռոման Բուսարգին։ Նրա խոսքով հայ գործարարները մեծ ուշադրություն են դարձնում սննդի մատակարարման՝ ներմուծման և արտահանման խնդիրներին:

«Մենք այստեղ առաջարկելու բան ունենք: Սարատովի մարզն ամենահզոր գյուղատնտեսական շրջաններից է։ Մենք առաջատարներից ենք արեւածաղկի ձեթի, մայոնեզի, մակարոնեղենի և այլ ապրանքների արտադրության մեջ»-,Ռոման Բուսարգին։

Հայ գործարարների հետ քննարկվել է նաև ՏՏ ոլորտում համագործակցելու հնարավորությունը։ Մասնավորապես՝ մասնագետների փոխանակման ու համակարգչային տեխնիկայի արտահանման ուղղությամբ։ Երվանդ Թարվերդյանի խոսքով` Հայաստանը պատրաստ է նաև հանդես գալ որպես լոգիստիկ կենտրոն՝ արևելյան երկրներ ռուսական ապրանքների արտահանման համար։

news.am