Հայտնի է` ինչ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի ու Ռուսաստանի միջև
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև 6 փաստաթուղթ է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ստորագրված փաստաթղթերը հետևյալն են.
1.«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
2.«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառաության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր,
3.«Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,
4.«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կառավարության և Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն,
5.«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր,
6.«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»:
armeniasputnik.am