Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին նրա տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում. Տիմոֆեյ Բորդաչեւ
Եթե ես լինեի հայկական կառավարության փոխարեն, կուժղացնեի սեփական բանակը: Դա գլխավոր պատասխանն է:
Ցանկացած պետության համար յուրաքանչյուր մարտահրավերի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է սեփական զինված ուժերի ամրապնդումը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը «չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
«Ինչ վերաբերում է ապագային, ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որը ենթադրում է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին: Դիրքորոշումը շատ պարզ է: Դա բոլորը գիտեն, եւ Բաքվում այն շատ լավ գիտեն, եւ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ կասկած է առաջացնում որևեւ մեկի մոտ»,- ընդգծել է նա:
news.am