Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին նրա տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում. Տիմոֆեյ Բորդաչեւ
https://parstoday.ir/hy/news/armenia-i170294-Ռուսաստանը_պարտավոր_է_օգնել_Հայաստանին_նրա_տարածքի_նկատմամբ_ագրեսիայի_դեպքում._Տիմոֆեյ_Բորդաչեւ
Եթե ես լինեի հայկական կառավարության փոխարեն, կուժղացնեի սեփական բանակը: Դա գլխավոր պատասխանն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2022 16:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին նրա տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում. Տիմոֆեյ Բորդաչեւ

Եթե ես լինեի հայկական կառավարության փոխարեն, կուժղացնեի սեփական բանակը: Դա գլխավոր պատասխանն է:

Ցանկացած պետության համար յուրաքանչյուր մարտահրավերի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է սեփական զինված ուժերի ամրապնդումը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը «չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

«Ինչ վերաբերում է ապագային, ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որը ենթադրում է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին: Դիրքորոշումը շատ պարզ է: Դա բոլորը գիտեն, եւ Բաքվում այն շատ լավ գիտեն, եւ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ կասկած է առաջացնում որևեւ մեկի մոտ»,- ընդգծել է նա:

news.am