ՌԴ փոխարտգործնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i178392-ՌԴ_փոխարտգործնախարարը_խորհրդակցություններ_է_անցկացրել_Երևանում
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երևանում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Պարույր Հովհաննիսյանի և Վլադիմիր Գևորգյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2022 18:05 Asia/Tehran
  • ՌԴ փոխարտգործնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երևանում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Պարույր Հովհաննիսյանի և Վլադիմիր Գևորգյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանցի պաշտոնյային ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ հաղորդագրության` քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության և Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։

Երկու կողմերն էլ հաստատել են այդ հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու պատրաստակամությունը։

ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Արարատ Միրզոյանը Գրուշկոյի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

armeniasputnik.am