Պուտինը մինչև տարեվերջ Հայաստան կգա՞. Պեսկովի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i178634-Պուտինը_մինչև_տարեվերջ_Հայաստան_կգա_._Պեսկովի_պատասխանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 15:06 Asia/Tehran
  • Պուտինը մինչև տարեվերջ Հայաստան կգա՞. Պեսկովի պատասխանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իմ կարծիքով՝ ոչ։ Թեև, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետ չկա», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ հնարավոր է` Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

armeniasputnik.am