Պուտինը մինչև տարեվերջ Հայաստան կգա՞. Պեսկովի պատասխանը
Օգոստոս 04, 2022 15:06 Asia/Tehran
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իմ կարծիքով՝ ոչ։ Թեև, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետ չկա», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ հնարավոր է` Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
armeniasputnik.am
Պիտակ