Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում ծանոթացել է ռազմարդյունաբերության նորագույն նմուշների
https://parstoday.ir/hy/news/armenia-i179566-Սուրեն_Պապիկյանը_ՌԴ_ում_ծանոթացել_է_ռազմարդյունաբերության_նորագույն_նմուշների
Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ սուրեն Պապիկյանը և լուսանկարներ հրապարակել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 16:27 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում ծանոթացել է ռազմարդյունաբերության նորագույն նմուշների

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ սուրեն Պապիկյանը և լուսանկարներ հրապարակել։

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:

Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

armeniasputnik.am