Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի զարգացումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i179626-Սուրեն_Պապիկյանը_Սերգեյ_Շոյգուին_է_ներկայացրել_հայ_ադրբեջանական_սահմանին_վերջին_շրջանի_զարգացումները
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2022 14:50 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի զարգացումները

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև  Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և  քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ:

news.am