Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի՞ մասին են խոսել
https://parstoday.ir/hy/news/armenia-i179716-Փաշինյանն_ու_Միշուստինը_հեռախոսազրույց_են_ունեցել._ինչի_մասին_են_խոսել
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2022 14:59 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի՞ մասին են խոսել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:

«Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Միշուստինը և Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին նույնպես Փաշինյանը հեռախոսով զրուցել էր Միշուստինի հետ։ Զրուցակիցները քննարկել էին Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

armeniasputnik.am