«Սպասում ենք պատասխանի». ՌԴ ԱԳՆ-ն՝ «Սուրմալուի» շուրջ հակառուսական շահարկումների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i179778-Սպասում_ենք_պատասխանի_._ՌԴ_ԱԳՆ_ն_Սուրմալուի_շուրջ_հակառուսական_շահարկումների_մասին
Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 14:35 Asia/Tehran
  • «Սպասում ենք պատասխանի». ՌԴ ԱԳՆ-ն՝ «Սուրմալուի» շուրջ հակառուսական շահարկումների մասին

Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Մենք պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելու փաստը, որի մասին համապատասխան հայտարարություն է արել ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։ Դրա մշակման փուլում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ։ Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական շահարկումների պատճառով բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։

Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 5-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 հոգու դեռ որոնում են։

armeniasputnik.am