Ոստիկանները Երևանում հակառուսական ակցիայի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i180298-Ոստիկանները_Երևանում_հակառուսական_ակցիայի_մի_քանի_մասնակիցների_բերման_են_ենթարկել
Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 16:15 Asia/Tehran
  • Ոստիկանները Երևանում հակառուսական ակցիայի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել

Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այն ակտիվիստները, որոնց ձեռքին եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր «թավշյա հեղափոխությունը» և հետհեղափոխական շրջանը։

Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թվում են նաև հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Հենց Ալեքսեևին էլ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք և երթ անցկացնել։

Առայժմ պարզ չէ՝ առանց կազմակերպիչների մնացած ակտիվիստները կշարունակե՞ն երթը, թե՞ կցրվեն։

armeniasputnik.am