ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանատան նոտային
https://parstoday.ir/hy/news/armenia-i180382-ՀՀ_ԱԳՆ_ն_սահմանված_կարգով_պատասխանել_է_ՌԴ_դեսպանատան_նոտային
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 15:08 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանատան նոտային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,- նշեց Հունանյանը։

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ։

armenpress.am