Տեսանյութ.Ադրբեջանի բանակը ծանր զինտեխնիկա է տեղափոխում դեպի Ղարաբաղ և Հայաստանի հետ սահմաններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205572-Տեսանյութ.Ադրբեջանի_բանակը_ծանր_զինտեխնիկա_է_տեղափոխում_դեպի_Ղարաբաղ_և_Հայաստանի_հետ_սահմաններ
«Khabar Online» լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել Ղարաբաղի և Հայաստանի սահմանի ուղղությամբ ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին՝ գրելով.-«Վերջին 3-4 օրվա ընթացքում շարունակաբար և պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր ադրբեջանական բանակի կողմից ծարն զինտեխնիկա դեպի Ղարաբաղ և Հայաստանի սահմաններ տեղափոխվելու վերաբերյալ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Սեպտեմբեր 05, 2023 12:38 Asia/Tehran

«Khabar Online» լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել Ղարաբաղի և Հայաստանի սահմանի ուղղությամբ ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին՝ գրելով.-«Վերջին 3-4 օրվա ընթացքում շարունակաբար և պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր ադրբեջանական բանակի կողմից ծարն զինտեխնիկա դեպի Ղարաբաղ և Հայաստանի սահմաններ տեղափոխվելու վերաբերյալ:

Ավելացել են նաև Բաքվի ռազմատրանսպորտային թռիչքները դեպի Իսրայել,որը համարվում է Ադրբեջանի Հանրապետության զենքի հիմնական մատակարարը»։

Հաղորդման համաձայն՝ այս ռազմական տեղաշարժերն այնքան ծավալուն են, որ հիշեցնում են 2020 թվականի պատերազմից առաջ հրապարակված տեսանյութերը։

Որոշ փորձագետներ,  անդրադառնալով ադրբեջանական բանակի պահվածքից ձեռք բերված փորձին,  զգուշացրել են Հարավային Կովկասում հերթական պատերազմի սկսվելու մասին:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում էին  միջանցք բացել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում, որը  Ադրբեջանը կմիացնի Նախիջևանին:  Այս կեղծ ծրագրին կտրականապես դեմ են հանդես եկել Հայաստանը և Իրանը: