Մոսկվային մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Արևմուտք
https://parstoday.ir/hy/news/armenia-i205652-Մոսկվային_մտահոգում_է_այն_փաստը_որ_Հայաստանը_հայացքն_ուղղել_է_դեպի_Արևմուտք
Վերջին ամիսներին Հայաստանը շրջվել է դեպի Արևմոտք: Օրերս ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին: Արձագանքելով այդ հայտարարությանը, Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են այս զարգացումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 06:30 Asia/Tehran
  • Մոսկվային մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Արևմուտք

Վերջին ամիսներին Հայաստանը շրջվել է դեպի Արևմոտք: Օրերս ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին: Արձագանքելով այդ հայտարարությանը, Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են այս զարգացումներին:

Asr Iran կայքը, հղում անելով ՀՀ ՊՆ-ին, հայտնում է. «Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ»։

Այս տարվա սկզբին Հայաստանը հրաժարվեց ընդունել ՀԱՊԿ զորավարժությունները, ինչը վկայում է Երևանի և Մոսկվայի միջև աճող լարվածության մասին:

Ռուսաստանն ունի ռազմաբազա Հայաստանում և իրեն համարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում գերակա ուժը: Ռուսաստանը նաև խաղաղապահ ուժեր է պահպանում տարածաշրջանում,   հրադադարի համաձայնագրի շրջանակում, որը վերջ դրեց 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմին։

Սակայն Նիկոլ Փաշինյանը իտալական թերթերից մեկին տված իր վերջին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը չի կարողացել պաշտպանել Հայաստանը «նավթով հարուստ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայից»:

Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվան չի կարողանում բավարարել Հայաստանի անվտանգության կարիքները։

Վերջին ամիսներին ՀՀ վարչապետը բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին՝ նրանց մեղադրելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող  Լաչինի միջանցքոց ազատ անցումը չապահովելու մեջ։

Արդեն 8 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, և միջազգային կառույցները մտահոգություն են հայտնում Բաքվի կառավարության կողմից ղարաբաղաբանակ հայերի դեմ իրականացվող լուռ ցեղասպանության կապակցությամբ։

Դժվար է կանխատեսել դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի արդյունքները, բայց միանշանակ կարելի է ասել, որ Ռուսաստանը չի լռի և թույլ չի տա, որ Երևանն այդքան հեշտությամբ հայտնվի ԱՄՆ-ի գրկում և ՆԱՏՕ-ն ևս մեկ քայլով  մոտենա։