Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը սահմանին հրթիռային կայաններ է տեղակայել
https://parstoday.ir/hy/news/armenia-i205704-Բաքուն_հայտարարել_է_որ_Հայաստանը_սահմանին_հրթիռային_կայաններ_է_տեղակայել
Վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական ուժ է տեղակայում, հատկապես՝ զրահատեխնիկա:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 06:50 Asia/Tehran

Վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական ուժ է տեղակայում, հատկապես՝ զրահատեխնիկա:

Իսկ Հայաստանը հրթիռային կայանքներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը ավելի նմանեցնելով նախապատերազմականի:

Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական կազմավորումներ տեղակայելու մեջ։

Հայաստանի ԱԳՆ-ն, պնդելով, որ շահագրգռված չէ իրավիճակի  սրմամբ և պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել, հայտարարել է, որ տարբեր աղբյուրներ հաստատել են Ադրբեջանի կողմից սահմանին զինտեխնիկայի տեղակայումը: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է այդ պնդումները և Երևանին հորդորել վերջ տալ «ռազմական և քաղաքական սադրանքներին»։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում պնդել է, որ իր երկրի զինված ուժերը նախապես ծրագրված վարժանքներ են անցկացնում աշնանն ու ձմռանը պատրաստվելու համար։

Հայաստանին մեղադրելով սահմանամերձ  շրջաններում զինուժ տեղակայելու և նոր սպառազինական համակարգեր գնելու մեջ, Հաջիևն ասել է, որ Բաքվի գործողությունները երկրի «մշտական պլանավորման գործընթացի» մաս են կազմում։