Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը սահմանին հրթիռային կայաններ է տեղակայել
Վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական ուժ է տեղակայում, հատկապես՝ զրահատեխնիկա:
Իսկ Հայաստանը հրթիռային կայանքներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը ավելի նմանեցնելով նախապատերազմականի:
Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական կազմավորումներ տեղակայելու մեջ։
Հայաստանի ԱԳՆ-ն, պնդելով, որ շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ և պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել, հայտարարել է, որ տարբեր աղբյուրներ հաստատել են Ադրբեջանի կողմից սահմանին զինտեխնիկայի տեղակայումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է այդ պնդումները և Երևանին հորդորել վերջ տալ «ռազմական և քաղաքական սադրանքներին»։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում պնդել է, որ իր երկրի զինված ուժերը նախապես ծրագրված վարժանքներ են անցկացնում աշնանն ու ձմռանը պատրաստվելու համար։
Հայաստանին մեղադրելով սահմանամերձ շրջաններում զինուժ տեղակայելու և նոր սպառազինական համակարգեր գնելու մեջ, Հաջիևն ասել է, որ Բաքվի գործողությունները երկրի «մշտական պլանավորման գործընթացի» մաս են կազմում։