ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i205748-ՌԴ_ում_ՀՀ_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ_նրան_բողոքի_նոտա_է_հանձնվել
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նրան բողոքի նոտա է հանձնվել Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 16:02 Asia/Tehran
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել

ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նրան բողոքի նոտա է հանձնվել Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Հայաստանի դեսպանը տեղեկացվել է սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Բադալյանի և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Գևորգյանի ձերբակալության մասին։

Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ը ուշադրություն է հրավիրել ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացին, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև մարդասիրական օգնության փոխանցմանը, հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացմանը։

Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածությունները կկատարվեն ի շահ երկու ժողովուրդների։ Սա, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար կազմակերպության՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելուն,- ասվում է հաղորդագրության մեջ։

24news.am