Ինչպե՞ս կավարտվեն Կովկասում տիրող լարվածությունները։
Կովկասի վերջին օրերի իրադարձությունները նորից հայտնվել են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Այս իրադարձությունների արմատը պետք է փնտրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներում։
Իրավիճակն այնպիսի ընթացքով է զարգանում, որ հնարավոր է տեղի ունենան այնպիսի դեպքեր, ինչպեա նոր պատերազմ կամ Հայաստանի հարավային շրջանների բռնագրավում։ Սակայն Իրանն ինչպես միշտ կարևորելով երկրների տարածքային ամբողջականության պահպանությունը, հայտարարել է, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի խնդիրները բանակցությունների միջոցով լուծելուն։ Իրանը նաև խիստ դեմ է արտահայտվել օտար երկրների ներկայությանը տարածաշրջանում։
Այդ կապակցությամբ, անցած շաբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, արձագանքելով Կովկասում տեղի ունեցող իրադարձություոնների վերաբերյալ նրա զեկույցին, որում ընդգծվել է նաև տարածաշրջանում Իրանի կարևոր դերակատարությունը աշխարհաքաղաքալան սահմանների փոփոխություն և նոր բախումներ թույլ չտալու հարցում, ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը մշտապեա կառուցողական և ազդեցիկ դերակատարություն է ունեցել տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման հարցում։ Նա միևնույն ժամանակ բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Կովկասում և ներկայացրել երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մասին զեկույց և այն քայլերը, որ կատարվել են նախորդ տարի Թեհրանում երկու կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների կատարումն արագացնելու ուղղությամբ
Մյուս կողմից, կիրակի օրն ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի իրադարձությունները և տիրող լարվածությունը։ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Հայաստանի սադրիչ գործողությունները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը, իսկ այդ երկրի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությունը սրում է լարվածությունը։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն ցանկանում է, որպեսի հայ բնակիչներն ինտեգրվեն։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նույնպես այցելել է Իրան, քննարկելու տարածաշրջանի, հատկապես Հարավային Կովկասի իչադարձությունները։ Հաքան ֆիդանի հետ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է Կովկասի իրադարձություններին։ Նա նշել է, որ Իրանի համոզմամբ, Կովկասի հարցերում ժամանակն է հետևում թողնել բախումների ժամանակաշրջանը և շարժվել դեպի խաղաղություն և երկխոսություն։
Աբդոլլայհյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներում այս կապակցությամբ դրական համաձայնություն է ձեռք բերվել։ Նա նշել է, որ Թեհրանը բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունները, հավելելով, որ պաշտոնական Թեհրանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ դեմ է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և ոչ մի դեպքում չի ընդունելու քայլեր, որոնք կարող են սահմանափակել տրանզիտային ճանապարհները։