Արևմուտքից Փաշինյանի չափազանց մեծ կախվածության վտանգները
https://parstoday.ir/hy/news/armenia-i206900-Արևմուտքից_Փաշինյանի_չափազանց_մեծ_կախվածության_վտանգները
Ղարաբաղից 120 000 հայերի բռնագաղթի հետևանքով, այս օրերին Հայաստանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 05:49 Asia/Tehran
  • Արևմուտքից Փաշինյանի չափազանց մեծ կախվածության վտանգները

Ղարաբաղից 120 000 հայերի բռնագաղթի հետևանքով, այս օրերին Հայաստանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:

Կովկասի հարցերով  քաղաքական վերլուծաբան Էհսան Մոհդիյանն  «Իրանական դիվանագիտություն» կայքում հրապարակված հոդվածում գրել է. «Բաքվի և Թուրքիայի համագործակցությամբ 1915 թվականի ցեղասպանությունը կրկնելու մտահոգությունից ելնելով, Ղարաբաղում հազարամյակներ շարունակ բնակվող հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին Ղարաբաղում ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինվորների և խաղաղ բնակիչների խոշտանգումների և ծեծի սարսափելի լուսանկարներ և տեսանյութեր։
Այս իրավիճակում Իրանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ուղարկել Հայաստանին՝ դժվարին իրավիճակում իր հարևանին աջակցելու համար: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն Հայաստանը անհըրաժե՛տ համագործակցություն չիօ ցուցաբերում իրանցի փրկարարների ներկայության համար և այս առումով խնդիրներ է ստեղծել: 
Ցավոք, պարոն Փաշինյանի իշխանությունը գերադասում է օգնություն ստանալ ամերիկյան և ֆրանսիական ուժերից՝ օգնելու Ղարաբաղի փախստականներին: Սակայն այդ երկրները ոչինչ չեն արել, քան դատարկ հայտարարություններ հնչեցնելը և լուռ հետևելը, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Իսկ Հայաստանի հարավում և Երևանում նրանց ներկայությունը միայն նպատակ ունի հակազդելու Ռուսաստանին և վնասելու Իրանի տարածքային ամբողջականությանը, կայունությանը և անվտանգությանը: Նրանց իրականում չի հետաքրքրում Հայաստանի սահմանների պաշտպանությունը:
Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որ երկրի սահմաններն ավելի անապահով չդառնան Բաքվի և Թուրքիայի ներխուժման արդյունքում, իսկ Սյունիքի մարզը շարունակի մնալ ՀՀ կազմում ու չկրկնվեն 1915թ դառը հիշողությունները, պետք է օգնություն խնդրի հարևան երկրներից, այդ թվում՝ Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից:  
Հայաստանը կարող է օգտվել Սիրիայում ավելի քան 80 երկրների ոտնձգությունների հետևանքով տեղահանվածներին օգնելու  Իրանի արժեքավոր և հաջող փորձից: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի, Իրանը ոչ միայն տարածքային նկրտումներ չունի այդ երկրի նկատմամբ, այլև միակ հարևանն է, որն ունի կամք և հնարավորություն՝ կասեցնելու թուրքական ՆԱՏՕ-ի ձևավորումը և սիոնիստների, անջատողականների, թաքֆիրականների և ՆԱՏՕ-ի զինվորների մուտքը տարածաշրջան:
Երբ ԻԼԻՊ-ը մոտեցավ Իրանի սահմաններին, Իրաքի կառավարությունը պաշտոնապես խնդրեց Իսլամական Հանրապետությանն իրանցի զինվորներից բաղկացած երկու բրիգադ գործուղել իր տարածք: Նաև պաշտոնապես հայտարարվեց, որ եթե ԻԼԻՊ-ը 40 կիլոմետրից ավելի մոտենա Իրանի սահմանին, ապա Թեհրանը ռազմական գործողություն կսկսի: Այս սպառնալիքն արդյունավետ էր և կանգնեցրեց ԻԼԻՊ-ին: Ի վերջո, Իրանի և Իրաքի համագործակցությունը հանգեցրեց այս ահաբեկչական խմբավորման ոչնչացմանը։
Իրանը Հայաստանի կառավարության համաձայնությամբ և աջակցությամբ կարող է  ղարաբաղցի փախստականներին վերաբնակեցնել երկու երկրների սահմանամերձ շրջաններում:  Իրանի հետ  համագործակցությամբ սահմանամերձ այն շրջաններում, որոնք Բաքուն և Թուրքիան ծրագրում են գրավել և ստեղծել ՆԱՏՕ-ի Թորանի միջանցքը (կեղծ Զանգեզուրի միջանցք) ճամբարների հիմնումը կնվազեցնի այդ մարդկանց խնդիրներն ու ցավերը և  կապահովի Իրան-Հայաստան կարևսր սահմանի անվտանգությունը: 
Բացի այդ, կարճ ժամանակահատվածում իրանական փորձառու ընկերությունների համագործակցությամբ հնարավոր է Արաքսի հյուսիսային շրջաններում բնակարաններ կառուցել և անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել Արցախից տեղահանված հայերի բնակեցման համար, որպեսզի նրանք կարողանան մշտապես հաստատվել այս ռազմավարական տարածքում, Իրանի և Հայաստանի սահմանն ավելի ապահով և ամուր կլինի նրանց ներկայության շնորհիվ:
Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, ապա Իրանի լայնածավալ ներկայությունը Հայաստանում ավելի լեգիտիմ կդառնա։ Բայց ցավոք սրտի, Փաշինյանի կառավարությունը անհրաժեշտ համագործակցություն չի իրականացնում Իրանի հետ և չի նպաստում օգնության առաքմանը և փրկարարների  ներկայությանն իր տարածքում:
Չպետք է մոռանալ, որ Թուրքիան սիրիացի փախստականներին տեղավորելու պատրվակով և նպատակ ունենալով մշտապես օկուպացնել Սիրիայի հյուսիսը, այդ մարդկանց համար ճամբարներ է ստեղծել և այդ ճամբարներում տեղավորել «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների մեծ մասին և զինված վարձկաններին:

Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը բնիկ ժողովրդի միջոցով, որն ունի  բավարար պատճառներ՝ պաշտպանելու Սյունիքը, կլուծի նաև Հայաստանի հարավում բնակչության պակասի խնդիրը, ինչպես նաև կխոչընդոտի այդ տարածքների ժողովրդագրական կազմը փոխելու Ադբեջանի, Թուիրքիայի ու Բրիտանիայի ծրգարին ու կնվազեցնի ի պատերազմ հահրելու Բաքվի ու Անկարայի ցանկությունը:
Իհարկե, Իրանի զինվորականները անօդաչու սարքերի և հետախուզական ինքնաթիռների միջոցով վերահսկում են երկրի հյուսիսարևմտյան սահմանները: Բայց այս միջոցները լիովին զսպող միջոց չեն և հնարավոր է, որ չկարողանան կանխել պատերազմը:
Հայաստանի կառավարության համագործակցությունն այս ոլորտում անհրաժեշտ է, և բնականաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի սպասի որևէ մեկի թույլտվությանն ու կարծիքին Հայաստանի հետ իր հազարամյա հաղորդակցության ուղին պահպանելու համար։