Նոր ուսումնական տարում մեկնարկում է հայ աշակերտների  պարսկերենի դասաժամերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207040-Նոր_ուսումնական_տարում_մեկնարկում_է_հայ_աշակերտների_պարսկերենի_դասաժամերը
Հայաստանի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, այսօր՝ չորեքշաբթի առավոտյան, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի, Հայաստանում Իրանի մշակութային խորհրդականի և այս երկրի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայ աշակերտների պարսկերենի դասընթացների մեկնարկի արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2023 14:38 Asia/Tehran
  • Նոր ուսումնական տարում մեկնարկում է հայ աշակերտների  պարսկերենի դասաժամերը

Հայաստանի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, այսօր՝ չորեքշաբթի առավոտյան, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի, Հայաստանում Իրանի մշակութային խորհրդականի և այս երկրի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայ աշակերտների պարսկերենի դասընթացների մեկնարկի արարողությունը:

Երեւանի Էրբունի թաղամասի թիվ 35 դպրոցում արարողության ժամանակ նախ իրանցի հյուրերին խորհրդանշական կերպով մատուցեցին աղ ու հաց՝ որպես հայկական հինավուրց ավանդույթի բարձրագույն օրհնություն։

Այս արարողության շարունակության ընթացքում դպրոցի պարսկերեն սովորող՝ տարբեր դասարանների աշակերտները գեղեցիկ կերպով արտասանեցին բանաստեղծություններ՝ իրանցի մեծանուն բանաստեղծներ Խայամ Նեյշաբուրիից և Ֆերդուսիի Շահնամեից, ինչն արժանացավ ներկաների, հատկապես Իսլամական Հանրապետության դեսպանի և մշակութային խորհրդականի բարձր գնահատանքին:

Այս արարողությանը Իրանի դեսպանի կողմից նվերներ հանձնվեցին պարսկերենի ուսուցիչներին և պարսկերենի դասընթացների լավագույն աշակերտներին։