ՄԱԿ-ի վեցամսյա ծրագիրը՝ օգնելու Արցախից բռնի տեղահանվածներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i207224-ՄԱԿ_ի_վեցամսյա_ծրագիրը_օգնելու_Արցախից_բռնի_տեղահանվածներին
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել։ Մարդասիրական ծրագիրը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Ժնևի կենտրոնակայանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2023 12:39 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի վեցամսյա ծրագիրը՝ օգնելու Արցախից բռնի տեղահանվածներին

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել։ Մարդասիրական ծրագիրը հաշվված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Ժնևի կենտրոնակայանից։

Սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից հետո,  արցախահայությունը վախենալով էթնիկ զտումների քաղաքականության իրականացումից, բռնագաղթեց Հայաստան:

«ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին միջազգային հանրությանը կոչ է անում 97 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ փախստականներին, ինչպես նաև նրանց մեծահոգաբար հյուրընկալողներին, հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Օգնության արտակարգ ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի մարտի վերջը, ներառում է 60 գործընկերների համատեղ գործողություն, այդ թվում՝ 43 ազգային հասարակական կազմակերպություններ։

Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի 136 հազար փախստականներին և փախստականներ ընդունող տեղական համայնքների 95 հազար բնակիչներին։