Հայաստանում անցկացվելու է «Կովկասյան տարածաշրջանի ուսումնասիրությունները և առաջիկա մարտահրավերները» թեմայով համաժողովը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ կանցկացվի «Կովկասյան տարածաշրջանի ուսումնասիրությունները և առաջիկա մարտահրավերները» թեմայով համաժողովը։
Նկատի ունենալով անցյալում երկու երկրների միջև գիտամշակութային ամուր կապերը և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ օրակարգում է ներառել «Կովկասյան տարածաշրջանի ուսումնասիրությունները և առաջիկա մարտահրավերները» թեմայով միջազգային համաժողովի անցկացումը։
Այս համաժողովում Իրանի և Կովկասյան տարածաշրջանի երկրների փորձագետները կքննարկեն այս տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները։
Համաժողովի անցկացումը արժեքավոր հնարավորություն է Իրանի և Կովկասյան տարածաշրջանի երկրների միջև գիտամշակութային երկխոսության համար:
Այդ նպատակով համաժողովի քարտուղարությունում կայացել է հանդիպում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական՝ Մոհամմադ Ասադի Մովահեդի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ղեկավար՝ Ռոբերտ Ղազարյանի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այս համաժողովի ավելի լավ անցկացման և արդյունքներն ավելի արդյունավետ դարձնելու միջոցները, և հաշվի առնելով տարածաշրջանի երկրների լայն ընդառաջումը և 7 երկրների համալսարանների, ուսումնական կենտրոններ, դասախոսների ու հետազոտողների կողմից արժեքավոր հոդվածներ համաժողովի քարտուղարություն ուղարկվելը, ընդգծվել է այս համաժողովին իրանցի համալսարանականներին և հետազոտողների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։
Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարն անդրադառնալով Իրանի քաղաքակրթական և մշակութային կարևորությանը և էլիտար ու համալսարանական պատվիրակությունների փոխանակման հարցին, պարսկերենի ուսուցմանը, Իրանի մտավորականներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ համաժողովին՝ դրա ձեռքբերումները խթանելու նպատակով:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդականը նկատի ունենալով Հայաստանի գիտական և ակադեմիական կենտրոնների կարևորությունը և այս երկրի մշակույթի ու քաղաքակրթության հարուստ պատմական անցայլը, նույնպես շատ արժեքավոր և կարևոր է համարել Հայաստանում այս համաժողովի անցկացումը: