Արդյոք Ղարաբաղի հայերը կարո՞ղ են սպառնալիք լինել Փաշինյանի կառավարության համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i207252-Արդյոք_Ղարաբաղի_հայերը_կարո_ղ_են_սպառնալիք_լինել_Փաշինյանի_կառավարության_համար
Վերջին զարգացումների ժամանակ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հայերի ճնշող մեծամասնությունը դժգոհ է այս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Արդյոք այս բռնի տեղահանվածները կարո՞ղ են սպառնալիք լինել Փաշինյանի կառավարության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 07:47 Asia/Tehran
  • Արդյոք Ղարաբաղի հայերը կարո՞ղ են սպառնալիք լինել Փաշինյանի կառավարության համար

Վերջին զարգացումների ժամանակ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հայերի ճնշող մեծամասնությունը դժգոհ է այս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Արդյոք այս բռնի տեղահանվածները կարո՞ղ են սպառնալիք լինել Փաշինյանի կառավարության համար։

Վաշինգտոնում գործող  «Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի գծով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքող հայերը, հատկապես նրանք, ովքեր աշխատել են Մոսկվայի հետ կապեր ունեցող անվտանգության գործակալություններում, կփորձեն ճնշել Փաշինյանի կառավարությանը։

Միջազգային ճգնաժամային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ Զաուր Շիրիեւը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած հայերի ազդեցությունը Փաշինյանի կառավարության վրա կախված է նրանից, թե կառավարությունը որքանով կհաջողվի իրականացնել նրանց ընդունման և բնակեցման հարցը։

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը չունի ֆինանսական կարողություն և անհրաժեշտ կառույցներ դա անելու համար։ Նման պարագայում Հայաստան ժամանած զայրացած բնակչությունը կարող է կատալիզատորի դեր խաղալ ընթացիկ քաղաքական գործընթացներում։

Այս քաղաքական վերլուծաբանը  նշել է,-«Ահա թե ինչու վերջին շրջանում ավելացել է և կավելանա ԱՄՆ-ի  և Եվրոպայի օգնությունը Հայաստանին»։