Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպումը չի կայանա, Բիշքեկ է մեկնում ՀՀ ԱԳ փոխնախարարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207290-Լավրով_Բայրամով_Միրզոյան_հանդիպումը_չի_կայանա_Բիշքեկ_է_մեկնում_ՀՀ_ԱԳ_փոխնախարարը
ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին գրավոր տեղեկացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 14:49 Asia/Tehran
  • Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպումը չի կայանա, Բիշքեկ է մեկնում ՀՀ ԱԳ փոխնախարարը

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին գրավոր տեղեկացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝   ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:

Ըստ էության ստացվում է, որ Լավրով-Բայրով- Միրզոյան հնարավոր հանդիպումը չի կայանա։

tert.am