Բաքուն կախված է սիոնիստական ռեժիմի պարտված ձիուց
https://parstoday.ir/hy/news/armenia-i207294-Բաքուն_կախված_է_սիոնիստական_ռեժիմի_պարտված_ձիուց
Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարը հոդված է հրապարակել՝ բացահայտելով Իսրայելի դերը 2020 թվականին Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 15:13 Asia/Tehran
  • Բաքուն կախված է սիոնիստական ռեժիմի պարտված ձիուց

Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարը հոդված է հրապարակել՝ բացահայտելով Իսրայելի դերը 2020 թվականին Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում։

Գեներալ Էլչին Ղուլիևը գրել է, որ Հարուփ, Հերմես և «Ղուզղուն» անօդաչու թռչող սարքերի «խոհեմ» օգտագործումը մահացու հարվածներ հասցրեց հայկական մարտական ​​մեքենային, իսկ Հարուփի և Բայրաքթարի (թուրքական ԱԹՍ) համակարգված օգտագործումը ստեղծեց ռազմական եզակի փորձ։

«Ղուզղուն»՝ նշանակում է արծիվ, անօդաչու թռչող սարք է, որը սիոնիստական ​​ռեժիմը արտադրում է Ադրբեջանի  ներսում՝ «Azad Systems» գործարանում՝ Ադրբեջանի ազգային անօդաչու թռչող սարքի անվան տակ։

Այս հոդվածում Էլչին Ղուլիևը բարձր է գնահատել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի «ռազմական հրամանատարական հմտությունները» և գերագնահատել է ադրբեջանական բանակի հնարավորությունները:

Բաքվի կախվածությունը սիոնիստական ​​ռեժիմի ռազմական և հետախուզական հնարավորություններից այն պայմաններում է, երբ  վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո բացահայտվել է  քաղաքական, ռազմական և հետախուզական ոլորտներում այդ զավթիչ ռեժիմի անճարակությունը:

Փորձագետների կարծիքով Բաքուն մի օր հայտնվելու է  սիոնիստական ռեժիմի պարտված ձիուց կախված լինելու հետևանքների առջև և միգուցե այդ օրը շատ ուշ լինի զղջալու համար: