Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին․ Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i207320-Ղարաբաղում_ՌԴ_խաղաղապահների_գործունեությունը_կհարմարեցվի_նոր_պայմաններին_Զախարովա
Վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արմատապես փոխվել է, հետևաբար, Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2023 13:50 Asia/Tehran
  • Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին․ Զախարովա

Վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արմատապես փոխվել է, հետևաբար, Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն պայմանները, որոնցով ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը մտել է տարածաշրջան, լրջորեն փոփոխվել են, և ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-20-ի ռազմական բախումներից հետո բնակչության զանգվածային ելքի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կփոփոխվի», - ասել է պաշտոնյան՝ նշելով, որ այդ պայմանների փոփոխության պատճառ է դարձել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչումը։

Զախարովան հայտնել է, որ վերջերս ապամոնտաժվել են ՌԴ խաղաղապահների մշտական և ժամանակավոր մի շարք դիտակետեր։ Ըստ պաշտոնյայի՝ խաղաղապահների գործունեության հետ կապված սկզբունքային հարցերը քննարկվում են Բաքվի հետ։

Զախարովան հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հնարավոր նոր եռակողմ հանդիպման ժամկետների և ձևաչափի մասին լրացուցիչ կտեղեկացվի։