Ալիևը հայտարարել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատմական պայմանների մասին»
https://parstoday.ir/hy/news/armenia-i207338-Ալիևը_հայտարարել_է_հայ_ադրբեջանական_հարաբերությունների_կարգավորման_պատմական_պայմանների_մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2023 06:37 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատմական պայմանների մասին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։

«Հիմք ընդունելով տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ լուծելու սկզբունքը՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։ «Ներկայումս ստեղծվել են պատմական պայմաններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար»,- ասվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 27-րդ  նիստի մասնակիցներին ուղղված Ալիեւի ուղերձում:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում, որտեղից, ինչպես այժմ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքից, տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը։

Ալիեւը նաեւ հայտնել է, որ առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչեւ 100 հազար մարդու վերաբնակեցնել օկուպացված տարածքներում: