Բաքուն «բացարձակ սուտ» է անվանել հայկական գյուղերի օկուպացիայի մասին պնդումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այն պնդումները, թե Բաքուն օկուպացրել է հայկական որոշ գյուղերի տարածքները, ամբողջովին սուտ են։
Ադրբեջանի Թրենդ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի արտաքին գործերի նախարարությունը վերոնշյալ հայտարարություններն արել է՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 10-ի իր վերջին հարցազրույցում հնչեցրած որոշ մեղադրանքների։
Մեղադրելով Երևանին՝ այս նախարարությունը հավելել է, որ ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Ադրբեջանը օկուպացրել է հայկական որոշ գյուղերի տարածքները, արդարացնելու համար այն փաստը, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի Հանրապետության ութ գյուղեր։
Վերջերս Հայաստանի իշխանությունները հայտարարություններ են արել Բաքվի մոտալուտ սպառնալիքի մասին։ Եվրամիությունում Հայաստանի դեսպանն անցած կիրակի հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին ակնկալվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։